Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջուկային պատերազմը կարող է պատահական սկսվել. Մեդվեդև

Միջուկային պատերազմը կարող է պատահական սկսվել. Մեդվեդև
Ռուսաստան
12:52, 22 февраль 2024
Միջուկային պատերազմը կարող է չկանխամտածված սկսվել, օրինակ՝ Ուկրաինային փոխանցված F-16 ինքնաթիռներով Ռուսաստանի վրա՝ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի տարածքից հարձակման դեպքում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Կան նաև պատահականություններ, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ: Եվ միջուկային հակամարտության պատահական, չկանխամտածված մեկնարկը չի կարելի հաշվի չառնել, ուստի Ուկրաինայի շուրջ այս բոլոր խաղերը չափազանց վտանգավոր են»,- ասել է Մեդվեդևը: