Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին. Ռուսական դոկտրինը հիպոթետիկ թույլ է տալիս օգտագործել միջուկային զինանոցը

ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին. Ռուսական դոկտրինը հիպոթետիկ թույլ է տալիս օգտագործել միջուկային զինանոցը
Աշխարհ
11:43, 22 август 2022
Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականությունը չափազանց ռիսկային է և կարող է հանգեցնել միջուկային տերությունների բախման, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

«ՆԱՏՕ-ի երկրների ապակառուցողական կուրսը՝ անտեսելու մեր «կարմիր գծերը» և ներքաշվելու Ուկրաինայում Ռուսաստանի հետ առճակատման մեջ՝ ուղիղ զինված հակամարտության եզրին հավասարակշռությամբ, չափազանց ռիսկային է: Ակնհայտ է, որ դա հղի է հետագա սրմամբ՝ ընդհուպ մինչև միջուկային տերությունների ռազմական բախմամբ և դրանից բխող ծանրագույն հետևանքներով»,- ասել է նա։

Այդպիսի սցենարը անհրաժեշտ է կանխել, ընդգծել է Ռյաբկովը՝ հավելելով, որ այն երկրները, որոնք ունեն միջուկային զենք, պետք է հավատարիմ մնան միմյանց դեմ պատերազմելու անթույլատրելիության պոստուլատին։

Նա նաև հիշեցրել է, որ ռուսական դոկտրինը հիպոթետիկ թույլ է տալիս օգտագործել միջուկային զինանոցը, բայց բացառապես ի պատասխան ագրեսիայի՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ, կամ այն դեպքում, երբ սպառնալիքի տակ է երկրի գոյությունը։

«Այլ խոսքով՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը հնարավոր է միայն ի պատասխան հարձակման՝ արտակարգ հանգամանքներում ինքնապաշտպանության համար։ Այստեղ անհիմն ենթադրությունների կամ ֆանտազիաների տեղ չկա»,- եզրափակել է փոխնախարարը։