Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք
Հասարակություն
19:35, 30 апрель 2024
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բյուրակն գյուղի հարևանությամբ գործող տուֆ քարի հանքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն խախտել է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին տարածք: Թրթուրավոր էքսկավատորն ու վերամբարձ կռունկն աշխատում էին, մի ինքնաթափ էլ բեռնված էր մեծաբեկոր տուֆ քարով:

Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ապօրինի գործունեություն է ծավալել պայմանագրով իրեն հատկացված 1,26 հեկտարից դուրս` համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողատարածքում:

Վնասի չափը պարզվում է: Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: