Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել. Մհեր Սահակյանը՝ Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո փախչելու մասին

Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել. Մհեր Սահակյանը՝ Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո փախչելու մասին
Հասարակություն
13:12, 03 апрель 2023
«Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա երևի օգտագործել են: Հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա»,- այս մասին ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: 

Վերջինս կրկնեց, թե իբր Վլադիմիր Վարդանյանը փորձել է մոտենալ իրեն, և ինքնապաշտպանվել է՝ մեկ հարված հասցնելով, որի հետևանքով իր ձեռքը ջարդվել է։ 

Նշենք, որ այսօր լրացել է Սահակյանի ձերբակալության 72 ժամը, և դատախազությունը Ազգային ժողով միջնորդություն չի ներկայացրել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու նպատակով։