Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես հիմա տեղեկատվություն ունեմ. եթե չառերեսվենք այս իրողության հետ, չի ստացվելու. վարչապետը՝ ԼՂ ինքնորոշման մասին

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«2018թ. առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացությունը: Այս բառերը շատ կարևոր են: Ժողովուրդը Հելսինկյան եզրափակիչ ակտով և մյուս բոլոր ակտերով սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին:

Վարչապետը ցավ հայտնեց, որ այդ ամենի մասին ստիպված է խոսել հրապարակայնորեն, քանի որ այդպես էլ դռնփակ նիստ այդ հարցով տեղի չունեցավ, չնայած իր նախաձեռնողականությանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պրոբլեմ է, երբ մեր բանակցային բովանդակությունը և հանրային խոսույթը իրար չեն համապատասխանում. «Մենք ճանաչել ենք, բայց չենք ասել, և մեր բոլոր կռիվները, պատերազմները դրա հետ են կապված»:

Վարչապետը խոստովանեց, որ ինքն էլ է սխալ արել 2018-ին. «Հիմա որոշենք՝ կամ պետք է առերեսվենք, կամ արձանագրենք, թե ինչ է լինելու, պատրաստվենք: Ես համաձայն չեմ դրա հետ:  Ես հիմա տեղեկատվություն, վերլուծություն ունեմ և ասեմ. եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»:

Մանրամասն՝ տեսանյութում