Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը քաղհայց են ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը քաղհայց են ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի
Քաղաքականություն
18:09, 27 апрель 2023
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Երևանի Մետրոպոլիտեն ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին անդամ (լիազորությունները դադարեցվել են քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մարտի 16-ի որոշմամբ) Հայկ Հովհաննիսյանը քաղհայց են ներկայացրել  ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝  պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին։ 

Civic.am-ը  datalex.am տեղեկատվական հարթակից տեղեկացավ, որ դատարանը հայցապահանջը վարույթ է ընդունել ապրիլի 18-ին, գործով դատավորը Տ. Գրիգորյանն է։ Համահայցվորների փաստաբան  Վահե Սեդրակյանից պարզեցինք, որ քաղհայցի առիթը «Ժողովուրդ» oրաթերթում հրապարակված՝  չինական Zhongtong մակնիշի թվով 150 ավտոբուսների ձեռք բերման մասին հոդվածն է։

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ  հայտնի դարձավ, որ հիշյալ  ավտոբուսների ձեռք բերման հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվում են ստուգողական գործողություններ։