Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԳ նախարարի պատվիրակության կազմում կմեկնի Վաշինգտոն

Ռուբեն Ռուբինյանն ԱԳ նախարարի պատվիրակության կազմում կմեկնի Վաշինգտոն
Քաղաքականություն
12:53, 29 апрель 2023
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով ապրիլի 29-ից մայիսի 5-ը կմեկնի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։ 

Հայաստանի ԱԳՆ հազորդագրության մեջ նշվում էր, որ Վաշինգտոնում «նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»: