Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ն ու Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ն ու Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
21:44, 05 май 2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին: