Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես ձեր բալեշչիկն եմ ձեր ծնված օրվանից․ Կանգառ Չինչին համայնքի մուտքի մոտ․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ կանգառ կատարեց Չինչին համայնքում և հանդիպեց բնակիչների հետ:

Վերջիններս հիմնականում բարձրացնում էին ճանապարհի հարցը, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Առաջիկա 5 տարվա մեջ 6600 կմ ճանապարհ ենք կառուցելու: Դա 40 տարվա ճանապարհ է եղել ու չի կառուցվել»:

«Մենք արձանագրեցինք. դա ձեր պրոբլեմը չի, դա մեր պրոբլեմն է»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

Բնակիչներից մեկն էլ իր հարգանքները հայտնեց Փաշինյանին և ասաց. «Ես քո բալեշչիկն եմ էն ծնված օրվանից: Ամենալավ բաները քեզ, ցավդ տանեմ»: