Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշում է ընդունվել չանել այդ քայլը՝ շարունակել աշխատանքները. ԱԳ փոխնախարարը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, և այդ աշխատանքները շարունակվում են, ինչպես գիտեք։ Շուտով կլինեն նաև քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված հայտարարության մասին, և  լրացուցիչ կտեղեկացնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու ՀՀ-ն դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, փոխնախարարն ասաց, որ բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական, և ինչ-որ պահի այդ քննարկումները կարող են վերսկսվել։

Խոսելով նաև անվտանգության այլ երաշխիքների մասին՝ փոխնախարարն ասաց, որ ընդհանրապես անվտանգության  հետ կապված կոմպոնենտները փորձում են առավել զարգացնել բոլոր ուղղություններով։   
 
Մանրամասները՝ տեսանյութում