Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ից ռուսներին ոչինչ չհասցեագրվեց, որովհետև ռուսի ստրուկն են. Արթուր Օսիպյան․1in.am

Կարող եմ հանգստացնել Արցախի ԱԺ-ին՝ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:

Օսիպյանի խոսքով՝ Ադրբեջանը չի համաձայնվելու այն պայմաններին, որը առաջարկվում է․ «Ոչ մի նոր բան չկա, կոնտեքստից հանում են, որ ՀՀ-ն պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և քաղաքական շահեր հետապնդում: Արցախի ԱԺ-ում քաղաքական առումով բոլոր 33 պատգամավորների մոտ զրոյական վիճակ է: Փաստաթուղթ չկա, ինչ հիմքով են Արցախի ԱԺ-ից նման հայտարարություններ անում»: