Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն իշխանությունները, որոնք հովանավորում էին, երբեք թմրամիջոցների ապօրինի շրջանառություն չէր հայտնաբերվում. Արմեն Խաչատրյան

Այն իշխանությունները, որոնք հովանավորում էին, երբեք թմրամիջոցների ապօրինի շրջանառություն չէր հայտնաբերվում. Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
17:49, 23 май 2023
«Եթե իշխանությունները հովանավորեին թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ապա ոչ թե 1 տոննա, այլ 10 գրամից ավելի երբևէ չէր հայտնաբերվի: Մենք գիտենք՝ դա ոնց է լինում. այն իշխանությունները, որոնք հովանավորում էին, երբեք չի հայտնաբերվել»,- այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթի:

«Մի օրում չեն բռնում մեկ տոննա, բնականաբար սա ամիսների աշխատանքի արդյունք է. իսկ կարո՞ղ է հայկական կողմը սպասում էր, որ իտալական հատուկ ծառայությունները հայտնաբերեին, հետո նոր մերոնք հայտարարեին, որպեսզի գիծը հանկարծ չփախներ, և արտասահմանում հատուկ ծառայությունների միջոցառումը մենք չխափանեինք: Կգա ժամանակը, և ամեն ինչ կպարզվի»,- նշեց նա:

Արմեն Խաչատրյանը խոսեց նաև պարեկների ինստիտուտի վրա ցեխ շպրտելու երևույթի մասին, որոնք, նրա խոսքով, շատ լավ են կատարում իրենց գործը: Նա թվարկեց իշխանական այն պատգամավորների անունները, որոնց վրա պարեկները ակտ են կազմել: