Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ու օրենքի գերակայության զարգացման հարցերում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ու օրենքի գերակայության զարգացման հարցերում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
11:22, 25 май 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է կայացած ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության արդարադատության և ժողովրդավարության հարցերով խմբերի նիստին՝ ընդգծելով ՝ ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության հաստատմանը:

Իր գրառման մեջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, մասնավորապես, նշել է.

«Տեղի են ունեցել ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության Արդարադատության և Օրենքի գերակայության ու Ժողովրդավարության խմբերի արդյունավետ նիստեր: Մենք հանձնառու ենք շարունակել գործընկերությունը Հայաստանի հետ՝ աջակցելու համար ժողովրդավարական գործընթացները և ինստիտուտների զարգացումը և ամրապնդելու համար օրենքի գերակայությունը՝ միաժամանակ պայքարելով կոռուպցիայի դեմ»,- ասված է դեսպան Քվինի գրառման մեջ: