Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպան

Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
23:20, 14 декабрь 2022
ԱՄՆ Սենատը քվեարկել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինի թեկնածության օգտին:
Քվինը Ուկրաինայում դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2019 թվականից:

2016-2019 թվականները զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրենի պաշտոնները:

Քվինը կփոխարինի դեսպան Լին Թրեյսիին, ով նշանակվել է 2019 թվականին: