Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարողություն չկա մտնելու այն վիճակի մեջ, որի մեջ իշխանությունն է․ հա՛մ ուզում եք անկախ Ղարաբաղ՝ 7 շրջաններով, հա՛մ ուզում եք, որ պատերազմ չլինի. Հրայր Մանուկյան

Կարողություն չկա մտնելու այն վիճակի մեջ, որի մեջ իշխանությունն է․ հա՛մ ուզում եք անկախ Ղարաբաղ՝ 7 շրջաններով, հա՛մ ուզում եք, որ պատերազմ չլինի. Հրայր Մանուկյան
Քաղաքականություն
16:03, 26 май 2023
Լրագրող Հրայր Մանուկյանը ֆեյսբուքում գրել է․

«Ֆեյսբուքյան էս քննադատություններն էն 2-3 տարեկան երեխեքի դժգոհություններ են հիշեցնում՝ ուղղված ծնողներին/խնամողին։ Երբ որ երեխեքին մի բան դուր չի գալիս, սկսում են ջղայնանալ, բղավել, լաց լինել, մի պահ մի բան են ուզում, երկրորդ պահին՝ այլ բան, ու պահանջում են, որ ծնողը բոլոր ուզածները կատարի։ Իրենք դեռ կարողություն չունեն հասկանալու՝ միգուցե ծնողը շատ կարևոր գործով է զբաղված, միգուցե իրանց ուզածը հասանելի չի և այլն։ Կարճ ասած՝ կարողություն չկա՝ իրադրությունը սեփական անձից ու ցանկություններից դուրս դիտելու, ծնողի վիճակի մեջ մտնելու։ Հիմա դուք եք։ Կարողություն չկա մտնելու այն վիճակի մեջ, որի մեջ իշխանությունն է։ Հա՛մ ուզում եք անկախ Ղարաբաղ՝ 7 շրջաններով, հա՛մ ուզում եք, որ պատերազմ չլինի։ Հա՛մ ուզում եք անտեսել միջազգային խաղի կանոնները, հա՛մ դժգոհում եք, երբ որ ուրիշներն են նույն կանոնը խախտում։ Կամ՝ հա՛մ ուզում եք պատերազմել, հա՛մ էլ ուզում եք, որ մարդիկ չարտագաղթեն։ Եվ այլն»։