Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միակ ճանապարհն այս էներգետիկան ընտրություններին ուղղելն է. Մարուքյան

Միակ ճանապարհն այս էներգետիկան ընտրություններին ուղղելն է. Մարուքյան
Քաղաքականություն
17:53, 07 март 2021
Միակ ճանապարհն ընտրություններով այս իշխանությանը փոխելն է, մնացած տարբերակները չեն գործելու: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ճգնաժամից դուրս գալու իրենց առաջարկների մասին:

Նա նշեց, որ քարոզչություն է իրականացվում նրա և նրա թիմի գաղափարախոսության դեմ, որը, նա խոսքով, իրավիճակի համար ելք գտնելն է, սակայն շատ ուժեր կողմ չեն այդ ելքերին,գրում է tert.am-ը։

«Հայաստանում չեղավ ռազմական հեղաշրջման փորձ, չի էլ լինելու, ոչ մի տանկ, ոչ մի զորք չի մտնելու քաղաք, ոչ մի շենք չի գրավվելու, բայց ԳՇ-ի և Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը շարունակվելու է, եթե չլինի մեր ասած հանգուցալուծումը: Հիմա ի՞նչ անենք, թույլ տա՞նք, որ պետությունը հետ ընկնի: Մենք ուզում ենք, որ այս իշխանությունը գնա, որովհետև այս իշխանության ամեն օրը մսխում է մեր ժողովրդի, մեր նախկինների երազանքը՝ մեր պետականության վերջին նշույլները»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»: