Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպելու են

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպելու են
Հայաստան
12:03, 26 февраль 2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Աժ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ այսօր պատրաստվում է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցին, թե հանդիպման օրակարգն ինչպիսին է լինելու, նշեց, որ չգիտի․ նախաձեռնողը նախագահն է։ 

Մարուքյանը նշեց, որ վարչապետի հայտարարած արտահերթ ընտրությունների թեմայով նախատեսվող կոնսուլտացիաներին պատրաստ է մասնակցել, և հանդիպումների դեպքում հանրությանը կտեղեկացնի մանրամասների մասին։

Հարցին, թե արդյո՞ք իր և իր թիմի համար շարունակում է խնդիր մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ կազմակերպելու փաստը, Մարուքյանը նշեց, որ այս իրավիճակում դա խնդիր չէ։

«Մենք առաջարկում էինք անցումային վարչապետ լինի, և ունեինք վարչապետի թեկնածու, դուք գիտեք։ Բայց, եթե հիմա, այս վիճակով դա չի արվում, ցրվում է խորհրդարանը և կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը թող կազմակերպի։ Այսինքն՝ մեզ համար խնդիր չկա, քանի որ երկիրը այն վիճակում է, որ ես հիմա չեմ նայելու՝ ով է կազմակերպում» ,- նշում է նա։