Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրինակ՝ Շվեյցարիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը 1-ից ավել պաշտոնական լեզու ունի, հիմա ինչ, այն սուվերեն չէ՞»․ Մարուքյան

«Օրինակ՝ Շվեյցարիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը 1-ից ավել պաշտոնական լեզու ունի, հիմա ինչ, այն սուվերեն չէ՞»․ Մարուքյան
Քաղաքականություն
12:25, 17 февраль 2021
Նորմալ եմ վերաբերվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախաձեռնության մասին:

«Մենք ունենք երկու տարբերակ՝ կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ լինում է նաև ռուսաց լեզուն, որովհետև այնտեղ մեծ ռուսական կոնտինգենտ կա:

Հիմա ուզում եք, այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, մեր անվտանգությունն ապահովի, բայց իրենց լեզվով որևէ բան չլինի՞: Դա արդա՞ր է: Ընդ որում, Արցախում դա հեշտ է անելը, քանի որ լեզվի մասին օրենք կա, պարտադիր չէ սահմանադրական փոփոխություն անել»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ինքնիշխանությունը լեզվով չի պայմանավորվում. «Օրինակ Շվեյցարիայի Ֆեդերատիվ հանրապետությունը 1-ից ավել պաշտոնական լեզու ունի, հիմա ինչ, այն սուվերե՞ն չէ»: