Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քառօրյա պատերազմին տանկերից վառելիքը գողացած է եղել, ոչ թե վատորակ. այսպես էր ասել այն ժամանակվա վարչապետը. Վահագն Ալեքսանյանը՝ Բագրատյանին

«Հնարավորություն ունե՞նք մատակարարի հետ պայմանագրի սահմաններում կապարակնքելու որոշակի ծավալի ռազմավարական ապրանք տվյալ ընկերության մոտ»,- այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ նիստում, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և հավելեց, որ պետք է ունենալ ռազմավարական պահուստ՝ վստահ լինելու համար, որ գետնի վրա դա միշտ կա:

Նա նշեց, որ ցանկացած դեպքում պետք է գործարարից կախման մեջ չլինել, և հիշեցրեց, որ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ այդ ժամանակվա վարչապետը հայտարարել էր, որ դիզելային վառելիքը փաստորեն անորակ է եղել, և տանկերի շարժիչները չեն աշխատել. «Նման պատմություններից զերծ մնալու համար ավելի լավ չի՞ լինի ունենալ առանձնացված պաշարներ»:

Վահագն Ալեքսանյանը ի պատասխան նշեց, որ հարցը ամբողջությամբ ՆԳ փոխնախարարի տիրույթում է, սակայն ավելացրեց. «Չէր ասել, որ անորակ է եղել, ասել էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ տանկերից վառելիքը գողացած է եղել, ոչ թե վատորակ»:

Մանրամասն՝ տեսանյութում