Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Հարություն Հարությունյանից մինչև Համահայկական հիմնադրամի փողերով կազինոյում խաղացած տնօրեն. մարդկային հատկանիշներից զուրկ գորշ զանգվածը ցնծության մեջ է Խաչատրյանի մահից

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Հարություն Հարությունյանից մինչև Համահայկական հիմնադրամի փողերով կազինոյում խաղացած տնօրեն. մարդկային հատկանիշներից զուրկ գորշ զանգվածը ցնծության մեջ է Խաչատրյանի մահից
Քաղաքականություն
13:47, 22 июнь 2023
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը։ Ճանաչողները նրան բնութագրում են որպես լայնախոհ, ուղղախոս, պետականամետ գործիչ, և շատ-շատերը, այդ թվում՝ պարոն Խաչատրյանին անձամբ չճանաչողները, ցավով ընդունեցին Խաչատրյանի մահվան մասին լուրը։ Սա մեր քաղաքական դաշտում եզակի բան է, երբ մարդը գրեթե ողջ կյանքը զբաղվում է քաղաքականությամբ, բայց պահում է իր սկզբունքները, պետական մտածողությունը, որը գնահատվում է հասարակության կողմից։

Վիգեն Խաչատրյանի մահվան արձագանքները լավագույն օրինակն են՝ ցույց տալու, որ քաղաքացիները հասկանում են, թե ով է իրապես հայրենասեր, պետականամետ և ազնիվ, և թե ով է այդ բառերը ուղղակի վահան դարձրել իր կեղտոտ արարքները քողարկելու համար։

Ու չնայած գրեթե համատարած ցավի ու ափսոսանքի խոսքերին՝ հայտնվեցին որոշ անհատներ, որոնցից, ի դեպ, այլ բան սպասելի էլ չէր, որոնք ծաղրում, հեգնում, ուրախանում ու կամ չարախնդում են պետական գործիչ Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ։

Civic.am-ը, բարոյական արժեքներից ելնելով, չի տեղադրի ուղիղ մեջբերումներ, բայց պատմության ու սերունդների համար ներկայացնում ենք այդ անձանց ցանկը։

Հարություն Հարությունյան - 5-րդ ալիքի տնօրեն, նախկինում ձերբակալվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով

Անուշ Սեդրակյան - ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ, Ռոբերտ Քոչարյանի անգլերենի նախկին կրկնուսույց

Տիգրան Քոչարյան (Փիղ) - բլոգեր, նախկին իշխանության պրոպագանդիստ

Երվանդ Վարոսյան - «Մարտի 1»-ի գործով Նիկոլ Փաշինյանի փաստաբան, իրեն ապագայում ուժային կառույցներում ղեկավար պաշտոնում պատկերացրած, հետագայում նախկին իշխանությունների սատարող

Բորիս Մուրազի - Politic.am կայքի խմբագիր

Նարեկ Սամսոնյան - 2008-ին ՀԱԿ համակիր, նախկին իշխանություններին ժամանակին մեղադրում էր ամեն ինչում, հետագայում դարձավ նույն այդ նախկին իշխանությունների ակտիվ սատարող, հայտնի է նաև անդաստիարակ պահվածքով և հայհոյաբանություններով

Նարեկ Մալյան - Վլադիմիր Գասպարյանի նախկին փիառշիկ

Արա Վարդանյան - Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար, հիմնադրամի գումարներով խաղատներում ժամանակ անցկացնող «պրոֆեսիոնալ» խաղացող

Արամ Մանուկյան - նախկինում ակտիվիստ, հեղափոխությունից հետո Աջափնյակի համայնքապետի տեղակալ, այժմ գործունեությունն անհայտ է. «պրոֆեսիոնալ» հեռախոս կորցնող

Վահագն Մխոյան - հերթական պրոպագանդիստ