Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է ինքն իրեն․ Ուկրաինան ի վիճակի է պաշտպանել Եվրոպան ռուսական չարիքի և քաոսի տարածումից․ Զելենսկի

Ամեն ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է ինքն իրեն․ Ուկրաինան ի վիճակի է պաշտպանել Եվրոպան ռուսական չարիքի և քաոսի տարածումից․ Զելենսկի
Քաղաքականություն
15:42, 24 июнь 2023
Ամեն ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է ինքն իրեն․ թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Երկար ժամանակ Ռուսաստանը քարոզչություն էր օգտագործում՝ քողարկելու իր թուլությունն ու իր իշխանության հիմարությունը։ Իսկ հիմա այնպիսի քաոս է տիրում, որ ոչ մի սուտ դա չի կարող թաքցնել։ Եվ այս ամենը մեկ մարդու գործ է, որը շարունակ վախեցնում է 1917 թվականի կրկնությամբ, թեև այլ բանի ի վիճակի էլ չէ:

Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է։ Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա հետագայում։ Դա նույնպես ակնհայտ է։ Ուկրաինան ի վիճակի է պաշտպանել Եվրոպան ռուսական չարիքի և քաոսի տարածումից։
 
Մենք պահպանում ենք մեր տոկունությունը, միասնությունն ու ուժը։
Մեր բոլոր հրամանատարները, մեր բոլոր զինվորները գիտեն ինչ անել։
Փա՛ռք Ուկրաինային»։