Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը նման բան չի ասել. պատմում է հանդիպման մասնակից երիտասարդը. Դաշնակցությունը հերթական անգամ կեղծիք է տարածում

Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը նման բան չի ասել. պատմում է հանդիպման մասնակից երիտասարդը. Դաշնակցությունը հերթական անգամ կեղծիք է տարածում
Քաղաքականություն
14:27, 29 июнь 2023
Մարսելի հայ համայնքի հետ կազմակերպված Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, համաձայն որի Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը հայտարարել է, թե ինքը ավելի շատ ճնշում է բանեցրել Ի. Ալիևի նկատմամբ, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երիտասարդը հայտնել է, որ հանդիպման ամբողջ ընթացքում համանման որևէ հայտարարություն Ֆրանսիայի նախագահը չի արտաբերել, այլ ընդհակառակը՝ շեշտել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների և մշակութային կապի կարևորությունը: