Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կառուցողական էին․ Միլլեր

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կառուցողական էին․ Միլլեր
Քաղաքականություն
23:02, 29 июнь 2023
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։


«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին: ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, կհանդիպի նաև նրանց հետ միասին: Նա այսօր կպատմի, թե ինչպես են ընթացել բանակցությունները»,- ասել է Միլլերը։