Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման. հույս ունեմ Բրյուսելում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը. վարչապետ

«Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումներով, խաղաղության օրակարգի իրացումը այլընտրանք չունի»,- այսօր՝ հուլիսի 6-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր:
Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա:

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերրը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում