Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ արտգործնախարարը մտքեր է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտգործնախարարը մտքեր է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Քաղաքականություն
14:26, 08 июль 2023
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել ու մտքեր է փախանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

«Դուբրովնիկի համաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր փոխանակեցի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ»,- տեղեկացրել է ԱԳ նախարարը։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին: