Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից․ Սամվել Բաբայան

Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից․ Սամվել Բաբայան
Քաղաքականություն
23:43, 20 июль 2023
Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։

Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։

Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝
Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,
Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,

Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։

Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի՝ հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։