Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարչյանի արարքը հանրային վտանգավորություն ունի, ԿԸՀ-ն մինչ այս պահը նիստ չի գումարել

Չարչյանի արարքը հանրային վտանգավորություն ունի, ԿԸՀ-ն մինչ այս պահը նիստ չի գումարել
Քաղաքականություն
14:33, 20 июнь 2021
«Մենք նաև հետևում ենք իրավապահ մարմինների և ԿԸՀ-ի ու նաև Վարչական դատարանի գործունեությանը՝ ընտրական վեճերի սահմաններում։ Եվ մի խնդրահարույց դեպք կա՝ մասնավորապես կապված Արմեն Չարչյանի հետ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընտրություններին հետևող «Անկախ դիտորդ» ՀԿ-ն ներկայացնող Դանիել Իոաննիսյանը։ 

Իոաննիսյանը նշեց, որ Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը թեև բացահայտված ձայնագրության հետ կապված ձերբակալվեց, սակայն ներկայումս ազատության մեջ է, քանի որ նրա խափանման միջոցը՝ կալանք ընտրելու համար դատախազությունը նախ պետք է ստանա ԿԸՀ-ի որոշումը․ «Դատախազությունը ԿԸՀ է մուտքագրել դատախազի համապատասխան միջնորդությունը ավելի քան 30 ժամ առաջ և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել միջնորդությունը։ Եվ այս երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձը։ Որևիցե մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ դա թեթև արարք է, դա նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում և հանրային վտանգավորություն ունի»։