Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն յուրովի է մեկնաբանել Արարատ Միրզոյանի հարցազրույցը և դիմել միջազգային հանրությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն յուրովի է մեկնաբանել Արարատ Միրզոյանի հարցազրույցը և դիմել միջազգային հանրությանը
Քաղաքականություն
11:39, 28 июль 2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը յուրովի է մեկնաբանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ հուլիսի 27-ին մամուլին տված հարցազրույցը, և նշել, որ նա իբր «անհիմն շահարկումներ է արել, որոնք կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաթարում պատմական փաստերը»: 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ «Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»: 

«Հատկապես կարևոր նշանակություն ունի միջազգային հանրության համապատասխան գնահատականը Հայաստանի արտգործնախարարի ագրեսիվ հռետորաբանությանը, որը, հայկական ծագում ունեցող բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին աջակցելու փոխարեն, ներկայացրել է իր սադրիչ և որևէ տրամաբանության չենթարկվող ցանկությունների ցանկն այս ուղղությամբ»,- ասվել է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ և ավելացվել, որ միջազգային հանրությունը «պետք է դատապարտի Հայաստանի ապակառուցողական գործողությունները և կանխի»: