Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չերեզ Կարաբախ» մտնելու է Հայաստա՞ն. իյաա, իրո՞ք․ չերեզ Բաքու վոզվրատիշսյա վ Մոսկվու, պոնյատնո՞․ Արթուր Սաքունցը՝ Ռուբեն Վարդանյանին

«Չերեզ Կարաբախ» մտնելու է Հայաստա՞ն. իյաա, իրո՞ք․ չերեզ Բաքու վոզվրատիշսյա վ Մոսկվու, պոնյատնո՞․ Արթուր Սաքունցը՝ Ռուբեն Վարդանյանին
Քաղաքականություն
21:30, 22 август 2023
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Երևում է, ուղիղ խոսքից բացի այլ կերպ չեն հասկանում կամ տեղ չի հասնում

Հիմա հարց Ռուբեն Վարդանյանին

Երբ Լևոն Հայրապետյանին, ով անմիջական ներդրումներ էր կատարում Լեռնային Ղարաբաղում, պուտինյան ռեժիմը բանտարկեց ու սպանեց անազատության մեջ, եւ Դուք Ռուսաստանում բիզնես էիք զարգացնում ու հիմա էլ եք զարգացնում, ու մի բառ անգամ չասեցիք, չարտահայտեցիք Լևոն Հայրապետյանի դեմ պուտինյան ռեժիմի ապօրինի հետապնդումների մասին, ու Հայաստանի այդ ժամանակվա իշխանավորների մատը մատին չտալու ու փաստացի հավանության պայմաններում, ու հիմա եկել եք քյանդրբազություն եք անում, որ ի՞նչ:
Դուք մեկ բառ անգամ չեք ասել ու ռիսկ էլ չունեք ասելու, ամենավատ երազում անգամ , պուտինի ու պուտինյան ռեժիմի հանցագործությունների մասին, ուր մնաց, թե առանց իր թույլտվության բառ անգամ արտասանեք Ալիևի ռեժիմի դեմ, ու այսքանից հետո որպես ով եք հանդես գալիս. ռուսական 13-րդ բանակի լիազոր ներկայացուցի՞չ, որ «չերեզ Կարաբախ» մտնելու է Հայաստա՞ն. իյաա, իրո՞ք:
Չերեզ Բաքու վոզվրատիշսյա վ Մոսկվու, պոնյատնո՞: 
Մեծ մարդ ես, ամոթ ա, մի քիչ լուրջ պահի քեզ...»