Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեխաներին քաղաքական ակցիաներին մասնակից դարձնելը անամոթություն է․ իրավունքների կոպիտ խախտում․ Արթուր Սաքունցը՝ կառավարության շենքի դիմաց երեխաների գրությունների մասին

Երեխաներին քաղաքական ակցիաներին մասնակից դարձնելը անամոթություն է․ իրավունքների կոպիտ խախտում․ Արթուր Սաքունցը՝ կառավարության շենքի դիմաց երեխաների գրությունների մասին
Հասարակություն
11:33, 02 июнь 2022
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեսյբուքյան էջում գրել է․

Մատղաշ երեխաներին քաղաքական ակցիաներին մասնակից դարձնելը անամոթություն է, երեխաներին գործիք դարձնելն անբարոյականություն է, հենց երեխաների իրավունքների կոպիտ խախտում․ հիտլերյունգայի դասական օրինակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը «Հայաստան» դաշինքի կին պատգամավորների ուղեկցությամբ երեխաները կառավարության շենքի դիմաց կավիճով գրել են «Նիկոլ, դավաճան»։