Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայքարում ենք, որ որոշ ուժեր Երևանը Կազան չդարձնեն, այլ դառնանք եվրոպական պետություն. Արամ Սարգսյան

«Երևանի էներգամատակարարման խնդիրն է, կոյուղու խնդիրներն են, որոնք շատ հին են, ջրամատակարարման խնդիրներն են, տրանսպորտի խնդիրներն են, և այսօր Երևանում ճիշտ ժամանակին տեղ հասնելը գրեթե անհնարին բան է դարձել։ Խցանումների խնդիրն է, որ ժամանակի կորուստ է ստեղծում, և այս ամենը տանում է նրան, որ մարդիկ աշխատանքի են հասնում արդեն իսկ լարված»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի խնդիրներին և հավելելով. «Մենք առաջարկում ենք, որ երկհարկանի ճանապարհներ ստեղծենք Երևանում, ինչպես որ Տոկիոյում է, որովհետև մեր ճանապարհների թողունակությունը այն մեքենաների հոսքի համար, որ Երևանում կա, գրեթե անհնարին է»։

Սարգսյանը համարում է, որ Հայաստանը պետք է դառնա եվրոպական պետությունների անդամ. «Մենք պետք է ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը ու մաս դառնանք եվրոպական շուկայի»։ 

Ըստ նրա՝  ԼՂ-ում և Հայաստանում իշխանափոխությունը հղի է ոչ միայն Սյունիքի կորստով, այլ նաև Հայաստանի անկախության կորստով. «Այն մարդիկ, ում պատճառով և մասնակցությամբ հոկտեմբերի 27  տեղի ունեցավ, այսօր էլ Երևանի քաղաքապետարանի ընտրություններում տարբեր թիմերով փորձում են հասնել նրան, որ էլի նույն հոկտեմբերի 27-ը որևէ ժամանակ չբացվի, որ գույք պարտքի դիմացը հետ չվերցվի, որ իրենք նորից գան իշխանության ու Հայաստանը Թաթարստանի կարգավիճակով ու Կազան մայրաքաղաքով դարձնեն ՌԴ-ի ինչ-որ մաս։ Մենք պայքարում ենք սրա դեմ, մենք չենք պայքարում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Թող այդ ուժերը չլինեին, ու պայքարի այս ձևերը չլինեին, և Նիկոլ Փաշինյանը կտեսներ, թե իրական ընդդիմությունը ինչ է նշանակում»։

Մանրամասները՝ տեսանյութում