Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլև տարածքային կորուստ է լինելու․ Արամ Սարգսյան

Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլև տարածքային կորուստ է լինելու․ Արամ Սարգսյան
Քաղաքականություն
17:41, 22 март 2022
«Տպավորություն ունեմ, որ ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը, որովհետև ԱՄՆ-ը ու ԵՄ-ն խաղաղության հասնելու միջոցը առաջարկել և առաջարկում են Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Համոզված եմ, որ Լավրովի մեկ զանգը, անգամ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, բավարար էր Արցախի գազամատակարարման վերականգնման և Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է, բայց չի կարողանում, ապա պետք է հետևություններ անել.

1) Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլև տարածքային կորուստ է լինելու, ինչպես արդեն մեկ անգամ եղել է։

2) Մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա՝ փորձելով ներգրավել համայն հայության ներուժը։

3) Ներդաշնակենք մեր արտաքին և տնտեսական քաղաքականությունը, նախապատվությունը տալով ժողովրդավար և տեխնոլոգիապես զարգացած երկրներին» ,- գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։