Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա էլ, թե՝ «շարունակենք». մեկը հարցնի ի՞նչն եք շարունակում՝ ինքիշխանության հանձնու՞մը, դժվար պահին «թռնե՞լը», ի՞նչը. Նուարդ Վարդանյան

Հիմա էլ, թե՝ «շարունակենք». մեկը հարցնի ի՞նչն եք շարունակում՝ ինքիշխանության հանձնու՞մը, դժվար պահին «թռնե՞լը», ի՞նչը. Նուարդ Վարդանյան
Քաղաքականություն
19:09, 03 сентябрь 2023
Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների թեկնածու Նուարդ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

«Ժողովրդի կողմից վստահված իշխանության պտուղը  քաղցր էր մինչև այն պահը, երբ ժողովրդի համար ամենաբարդ ժամանակաշրջանում պետք էր կամք և պատասխանատվություն դրսևորել ինքնիշխանության սպառնալիքներին դիմակայելու համար: Այդ պահին երևի էական չէին ժողովրդավարությունն ու ժողովրդի կամքը, քանի որ սեփական կաշին փրկելու հարցն էր ոմանց համար առաջնահերթ: 

Հիմա էլ, թե՝ «շարունակենք»: Մեկը հարցնի ի՞նչն եք շարունակում՝ ինքիշխանության հանձնու՞մը, դժվար պահին «թռնե՞լը», ի՞նչը: 

Ինչևէ հարցս հռետորական է, քանի որ այն պահին, երբ պետականության հիմքերը խարխլող ոհմակները ջարդում էին Կառավարության և Ազգային ժողովի դռները, նավը լքողը նստած դիմում էր գրում Քաղաքացիական պայմանագրից դուրս գալու»։