Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գայանե Եղիազարյանը և Ակսել Թևոսյանը դիմում են ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին

Գայանե Եղիազարյանը և Ակսել Թևոսյանը դիմում են ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին
Հասարակություն
11:57, 21 июнь 2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին։ 

Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին։

Ակսել Թևոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։