Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Հայաստան
14:04, 26 июль 2021
Հուլիսի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 190 հրդեհի, 1 քարաթափման, 3 ուժեղ քամու, 2 պայթյունի, 10 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 16 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Արձանագրվել է թունավորման 13 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց: