Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Հայաստան
13:13, 30 июль 2021
Երևան քաղաքում՝ hուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 01-02-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` hուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 31-ին, օգոստոսի 02-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 01-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։