Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ազգային անվտանգության երկու ռազմավարությունները զուրկ են եղել որևէ հայեցակարգային հենքից․ Արմինե Մարգարյան

ՀՀ ազգային անվտանգության երկու ռազմավարությունները զուրկ են եղել որևէ հայեցակարգային հենքից․ այս կարծիքը հայտնեց  ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ։

Ըստ նրա 2007թ․ և 2020թ․ ընդունված ռազմավարությունների հիմքում որևէ շոշափելի հայեցակարգ չի դրվել․ «Բնականաբար նախանշվել են սպառնալիքները, որոշակի ճանապարհներ են եղել թե ինչպես կարելի է զսպել ռիսկերը, բայց թե որոնք են այն ճանապարհները, որոնց միջոցով ՀՀ-ն կկարողանար սպասարկել ազգային ու պետական շահը համակցված իրատեսականության և միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների հետ, կարծում եմ մենք այս առումով թերացել ենք»։

Մարգարյանը նշում է, որ մեր ռազմավարությունների հիմքում պետք է դնենք հայեցակարգեր․ «Բոլորի ռազմավարությունների հիմքում պետք է լինի մեկ գաղափար, որ ՀՀ-ն քաղաքակրթական առումով Եվրոպական ընտանիքի անդամ է և ՀՀ-ն քաղաքակրթական առումով այնտեղ է որտեղ կա ժողովրդավարություն»։

Մանրամասները՝ տեսանյութում