Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է շատ ավելի անհանգստանայինք, եթե այս այցի շրջանականերում Հայաստանի և Ռուսաստանի միջև որևէ փաստաթուղթ չստորագրվեր․ Արմինե Մարգարյան․ տեսանյութ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկվում էր օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրած հայտարարությունը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը բնական է համարում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում ՌԴ կատարված այցի ընթացքում պետք է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեր։

«Մենք պետք է շատ ավելի անհանգստանայինք, եթե այս այցի շրջանականերում Հայաստանի և Ռուսաստանի միջև չստորագրվեր որևէ փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը որևէ շրջադարձային ձևակերպում չէր ներառում։ Կարող եմ ընդամենը ենթադրել, որ նախնական տեքստը եղել է բավական տարբեր, քան ստորագրվածը, և այո՛, այստեղ կան ձևակերպումներ, որոնք, պիտի որ հայկական կողմը առաջ քաշած լինի։ Թեկուզ միայն ԵԱՀԿ ՄԽ-ին վերաբերող կետը», - ասաց Արմինե Մարգարյանը։

Փորձագետի կարծիքով Ռուսաստանի և Հայաստանի միջև կա կառուցողական փոխգործակցություն, քանի որ, չնայած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին՝ կապված ԵԱՀԿ ՄԽ հետ, այնուամենայնիվ հայտարարության տեքստում կետ կա նաև ԵԱՀԿ-ի մասին։ Մարգարյանը հայտարարությունը բավական բալանսավորված համարեց։

Մանրամասն՝ տեսանյութում