Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարության ձևակերպումները առավելագույնս առաձգական են․ յուրաքանչյուր կողմ կարող է ընթերցել յուրովի․ Մեհրաբյանը՝ Հայաստան-Ռուսաստան համատեղ հայտարարության մասին. տեսանյութ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկվում էր օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրած հայտարարությունը։

Բանախոսներից Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ և՛ այս հայտարարությունը, և՛ վերջերս ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը տեղավորվում են Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է իր հեգեմոնիան  ապահովել տարածաշրջանում։  «Ռուսաստանը ֆիքսեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ անմիջապես պատերազմից առաջ և պոստֆակտում արդեն իսկ 100 տոկոսով կարող ենք փաստել, որ Ռուսաստանում արդեն օր, ժամ, ուղղություններ պլանավորված էին կապված ուկրաինական պատերազմի հետ, նաև, ես բացառում եմ, որ այդ մասին տեղյակ չլիներ Ալիևը», - ասաց Մեհրաբյանը և նշեց, որ Ռուսաստանը չի հաջողում իր մտադրություններում, ավելին՝ բախվել է իրողությունների, որոնք չէին մտնում իր մտադրությունների մեջ։ 

Անդրադառնալով հայ-ռուսական հայտարարությանը ասաց, որ սրանով ֆիքսվում է փոխադարձ ցանկություն՝ պահպանելու հարաբերությունները, հաշվի առնելով զգայուն գործոնները, մասնավորապես այն, որ Հայաստանը պատրաստ չէ և չի էլ պատրաստվում զոհաբերել իր շահերը Արևմուտքի հետ հարաբերություններում, իսկ Ռուսաստանը՝ իր դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հայտարարության տեքստը, ըստ Մեհրաբյանի, առավելագույնս առաձգական է, որը յուրաքանչյուր կողմ կարող է ընթերցել յուրովի։ 

Մանրամասն՝ տեսանյութում