Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար Գազելն ու 06-ը. կա 15 վիրավոր

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար Գազելն ու 06-ը. կա 15 վիրավոր
Հայաստան
15:04, 17 декабрь 2023
Դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։

Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասը ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ, 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը՝ Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը: