Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Range Rover-ը, BMW X5-ն ու Opel-ը, կա 3 զոհ, 2 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Range Rover-ը, BMW X5-ն ու Opel-ը, կա 3 զոհ, 2 վիրավոր
Հասարակություն
21:28, 21 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Իջևանից Նոյեմբերյան տանող հատվածի 2-րդ կմ-ին բախվել են BMW X5, Range Rover և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։