Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ. բախվել են BYD-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ. բախվել են BYD-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Հասարակություն
12:19, 21 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են  BYD և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբից  1 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: