Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան կժամանի Հայաստան. ի՞նչ հարց է քննարկվելու

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան կժամանի Հայաստան. ի՞նչ հարց է քննարկվելու
Հայաստան
13:00, 16 январь 2024
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող, 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան այսօր հնգօրյա այցով կժամանի Հայաստան, հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը։

Այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆուտբոլի ակադեմիայի ստեղծման հարցը։

Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 69 հանդիպում՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում և Կոնֆեդերացիայի գավաթի համար խաղում։ Նա խաղացել է բազմաթիվ հայտնի միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալ»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում, «Լիվերպուլ»-ում, «Մանչեսթեր Սիթի»-ում, «Բոլթոն»-ում, «Չելսի»-ում, «Յուվենթուս»-ում։