Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստան
12:30, 24 январь 2024
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից։

«Նախատեվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ»,- նշված է հիմնավորման մեջ։

Իսկ Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից. նշված է որոշման հիմնավորումների մեջ: