Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է արել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է արել
Հայաստան
19:23, 25 январь 2024
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները․ այս մասին հայտարարություն է արել ՀՀ ազգային ժողովի նախագահը: 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները»,-ասվում է հայտարարությունում: