Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց
Հասարակություն
15:13, 25 октябрь 2023
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի և Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները: ԱԺ-ում քննարկվում է նրանց ընտրության հարցը։

Կարեն Թումանյանը և Գուրգեն Մալխասյանը փաստաբաններն են, իսկ Նաիրա Հովսեփյանը 2022 թվականի հուլիսի 27-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: