Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը
Քաղաքականություն
10:54, 14 сентябрь 2021
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:

Հովսեփ Բեդևյանը զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը: Նրա պաշտոնավարման ժամկետը արդեն լրացել է։

Նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ, որի թեկնածությունը նույնպես առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում։

3-րդ թեկնածուն Լիանա Հակոբյանն է, ով վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է նշանակվել այս տարվա հունիսի 24-ին։