Քաղաքացիակենտրոն
լրատվություն

300.1 հոդվածի վերաբերյալ իմ մասնագիտական տեսակետը մինչև հիմա էլ չի փոխվել. Ջհանգիրյանը՝ Վարդևանյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Հրաչ Այվազյանին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«300.1 հոդվածի վերաբերյալ իմ մասնագիտական տեսակետը մինչև հիմա էլ չի փոխվել, իսկ ՍԴ-ի որոշմանը կողմ չեմ ոչ էս կողմից, ոչ էն»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին առնչվող հարցին պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը և հավելեց, որ այդ գործին ինքը որևէ առնչություն չի ունեցել: