Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ՊՆ -ի արձագանքը Ադրբեջանի ՊՆ -ին

Հայաստանի ՊՆ -ի արձագանքը Ադրբեջանի ՊՆ -ին
Հայաստան
15:26, 23 февраль 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ իբր հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչին իրենք չեն արձագանքել։

«Վաղ առավոտյան Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել՝ իրավիճակը չսրելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունություն ապահովելու համար»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Radar Armenia-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բաքվի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։