Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ՊՆ

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ՊՆ
Պաշտոնական
15:12, 04 апрель 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։